Համացանցում տարածում է գտնում տեսանյութը, որում շվեդ երիտասարդը հայկական երգ է կատարում: Rusarminfo-ի փոխանցմամբ՝ տեսանյութն իսկզբանե հրապարակել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը:
«Նրա անունը Մարկ է: Նա շվեդ է և հայերեն է երգում, ավելի լավ, քան ես»,- տեսանյութին կից գրել է օգտատերը:
Շվեդ երիտասարդը կատարում է Արամ Ասատրյանի «Կյանք» ստեղծագործությունից մի հատված: Նշվում է, որ սոցցանցի օգտատերերից շատերը հիացել են նրա հայերենի արտասանությամբ։