«Հմայվածները» սերիալի դերասանուհին պայքարում է 4-րդ աստիճանի քաղցկեղի դեմ

Ամերիկացի դերասանուհի Շենեն Դոերթին, ով հայտնի է «Հմայվածները», «Բևեռլի Հիլզ, 90210» սերիալներից, հեռուստահաղորդումներց մեկի ժամանակ հայտարարել է, որ ունի կրծքագեղձի 4-րդ աստիճանի քաղցկեղ։

Առաջին անգամ հեռուստաաստղի մոտ օնկոլոգիական հիվանդությունը հայտնաբերել են դեռ 2015-ին, սակայն այն արագ տեմպերով զարգացել է, նա հիմա քիմիաթերապիայի կուրս է ընդունում, սակայն արդյունքներ դեռևս չկան։

Դերասանուհին այս վիճակի հետ մեկտեղ խնդիրներ ունի ապահովագրական ընկերության հետ. վերջինս հրաժարվում է վճարել նրան հրդեհի հետևանքով փլուզված տան համար։ Ընկերությունը Դոերթիի տան համար հաշվարկել է 1.1 մլն դոլար, սակայն դերասանուհին վստահ է, որ տունն ավելին արժեր։