Ամերիկացի կինոպրոդյուսեր և Lucasfilm ընկերության նախագահ Քեթլին Քենեդին հայտարարել է, որ «Աստղային պատերազմների» մասին նոր ֆիլմերից մեկը կունենա կին ռեժիսոր: Այս մասին հայտնել է NME-ն:
«Ֆենթեզի ֆրանշիզայի հետ կապված նախագծերի վրա արդեն աշխատում են գեղեցիկ սեռի մի քանի ներկայացուցիչներ: Իսկ բոլորովին վերջերս մենք հրավիրել ենք Դեբորա Չոուին: Նա կնկարահանի Օբի-Վան Կենոբիի մասին սերիալի բոլոր մասերը: Մենք օգնում ենք զարգանալու բազմաթիվ տաղանդավոր կինեմատոգրաֆիստների»,- մեկնաբանել է Քենեդին:
Առաջին անգամ այն մասին, որ «Աստղային պատերազմները» նկարահանելու են կին ռեժիսորներ, Քենեդին պատմել է 2016 թվականին: Բայց այն ժամանակ նա ընդգծեց, որ իրենց ժամանակ է անհրաժեշտ իսկական պրոֆեսիոնալների ընտրելու համար:
Առայժմ պարզ չէ, թե կին ռեժիսորներից ով կգլխավորի լիամետրաժ ֆիլմը: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին այն մասին, որ Տայկա Վայտիտին («Ջոջո ճագարը», «Տոր.Ռագնարեկ») բանակցությունների է վարում այն նկարահանելու համար: Թե երբ են սկսվելու նոր ֆիլմի նկարահանումները, հայտնի չէ, Disney-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերը պատմել է, որ կինոընկերությունում դադար կվերցնեն «Աստղային պատերազմներ. սքայուոքեր: Վերելք» բլոքբասթերի թողարկումից հետո։