Սիրուշոն այսօր միջազգային մրցանակաբաշխության է մասնակցելու Բեյրութում

Երչուհի Սիրուշոն իր թիմի հետ մեկնել է Բեյրութ: Իր Ինստագրամում նա լուսանկար և տեսանյութ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ այնտեղ ելույթ ունի երգչուհին:

«Այսօր Բեյրութում մասնակցելու եմ Biaflebanon միջազգային մրցանակաբաշխությանը, որը ուղիղ եթեր է հեռարձակվելու Միջին Արևելքի 10 հեղինակավոր հեռուստաալիքներով: Միջոցառումն անցկացվելու է Բեյրութի կենտրոնական հրապարակներից մեկում՝ հիշարժան Martyrs’ square-ում, ինչը նույնպես խորհրդանշական է», -լուսանկարին կից գրել է երգչուհին: