Ալեք Բոլդուինի դուստրը Բրայանտի մահից հետո հաշտվել է հոր հետ

Հոլիվուդյան դերասան, 61-ամյա Ալեք Բոլդուինի և նրա 24-ամյա դստեր՝ Այրլենդ Բոլդուինի հարաբերությունները հեռու են իդեալական կոչվելուց: Սակայն մոդելը խոստովանել է, որ այլևս չի ցանկանում վիճել հոր հետ:

Ալեքի և Այրլենդի միջև տարաձայնությունը տեղի է ունեցել դեռ 2007 թվականին: Հորը ներելու համար աղջկանից մի քանի տարի պահանջվեց: Այժմ նրանք նորից շփվում են: Մոդելի վրա ազդել է վերջերս սպորտի աշխարհում տեղի ունեցած ողբերգությունը, երբ բասկետբոլիստ Կոբի Բրայանտը և նրա 13-ամյա դուստրը մահացան ուղղաթիռի վթարի հետևանքով: Դրանից հետո Այրլենդը վերաարժեվորեց իր կյանքը: Հիմա աղջիկը պատրաստ է ամեն կերպ ապացուցել հորը, թե որքան թանկ են այդ հարաբերություններն իր համար: