Վերջերս Nike ապրանքանիշը նորաձևության սիրահարներին ներկայացրեց իր նոր հավաքածուն:
Միջոցառման ընթացքում Nike-ը հարգել է նաև հունվարի 26-ին ավիավթարի հետևանքով մահացած Կոբի Բրայանտի և նրա 13-ամյա դստեր հիշատակը. ցուցադրության ընդմիջմանը պոդիում են բարձրացել երեխաներ, որոնք NBA-ի լեգենդար աստղի և Ջաննայի համարներով՝ 24, 8, 2, բաստկետբոլային շապիկներ էին կրում։
Կոբին Nike-ի հետ համագործակցել է 2003թ.-ից։
Այդ ընթացքում նրանք սպորտային կոշիկների 17 մոդել են թողարկել (նրա մահվանից հետո Kobe շարքի բոլոր մոդելները վաճառել են երկու օրվա ընթացքում)։
Հիշեցնենք՝ ավելի վաղ պարզվեց, որ ուղղաթիռի սարսափելի կործանման արդյունքում մահացել է հայտնի բասկետբոլիսստ Կոբի Բրայանտը, նրա փոքրիկ դուստրն ու ևս յոթ մարդ, այդ թվում՝ ուղղաթիռի հայ օդաչու Արա Զոբայանը: