Դերասանուհի Էլեն Ազնավուրյանը, ով հայտնիություն ձեռք բերեց Արմենիա հեռուստաընկերության «Պատվից առավել» հեռուստասերիալով, նոր ֆոտոշարք է իրականացրել։
Նոր լուսանկարները հրապարակվել են դերասանուհու և նրա լուսանկարչի Ինստագրամի էջում։ Լուսանկարներում Էլենին ընկերակցում է իր սիրելին, ում հետ հարաբերությունների մասին դերասանուհին միայն վերջերս է բարձրաձայնել։
Դերասանուհին կրում է սև կաշվե տաբատ և կարմիր վերնաշապիկ, իսկ կերպարը ամբողջացնելու համար ընտրել է սև բերետ։ Էլենը նկարներում նուրբ և պարզ դիմահարդարմամբ և սանրվածքով է, ինչն էլ իր կերպարը ավելի բնական և գեղեցիկ է դարձնում։