Սկանդալային մոդել Լիլի Մորտոն թարմացրել է իր Ինստագրամի էջը՝ հրապարակելով նոր լուսանկարներ և տեսանյութեր։
Նշենք, որ Լիլի Մորտոն այժմ Women’s club-ի անձնակազմի հետ միասին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Լիլին իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել սիրեցյալի հետ, ով նույնպես նրանց հետ մեկնել է Լոս Անջելես։
Հրապարակված լուսանկարին կից Լիլին թողել է հետևյալ մեկնաբանությունը․ «Առաջին օրը Լոս Անջելեսում»։
Մոդելի սիրեցյալը ևս հրապարակումներ է կատարել իր միկրոբլոգում՝ ցույց տալով, թե ինչես են իրենք ժամանակ անցկացնում ԱՄՆ-ում։