Լոս Անջելեսի Dolby թատրոնում կայացել է Կինեմատոգրաֆիական արվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը: Կինոոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվել է 92-րդ անգամ:
Կինոարվեստում կարևոր միջոցառում լինելուց զատ`«Օսկար»-ը նաև հրաշալի առիթ է հայտնիների համար ևս մեկ անգամ կարմիր գորգին երևալու և իրենց անթերի տեսքով միլիոնավոր երկրպագուներին կրկին հիացնելու համար: Սակայն հայտնիներից ոչ բոլորին է հաջողվում ճաշակով հագնված ներկայանալ, ինչի հետևանքով նրանք հայտնվում են նորաձևության ոլորտի քննադատների «սև ցուցակում»:
Ստորև Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է «Օսկար 2020»-ի աստղերին, որոնք ամենաանճաշակն են եղել հանդիսավոր կարմիր գորգին.
Բլեք Չայնա
Օլիվիա Քոուլման
Սանդրա Օ
Ռայան Միշել Բաթ
Քրիստեն Ուիգ
Լեա Սեյդու
Կատրինա Բալֆ
Ռունի Մարա
Լեա Սեյդու