Նորաձևությունն այնքան անկանխատեսելի ու փոփոխական է, որ կանայք ստիպված են լինում անընդհատ թարմացնել իրենց զգեստապահարանը։
Իսկ նորաձև ու գեղեցիկ արտաքին ունենալու համար ամենևին էլ պետք չէ մոդելի կազմվածք ունենալ։
Կարելի է շքեղ, ոճային լինել անգամ այն դեքպքում, երբ ձեր արտաքինը չի համապատասխանում կատարելության չափանիշներին։
Մնում է միայն հագուստի ճիշտ ընտրություն և համադրություն անել։
Հագուստի հայտնի բրենդ «Paola Ray»-ը նորաձևության սիրահարների դատին է ներկայացրել իր նոր հավաքածուն, որը ցուցադրել են բացառապես plus size մոդելները:
«Գեղեցիկը չունի չափսեր և այն չի կարող կորցնել իր բովանդակությունը սանտիմետրերի պատճառով»,- լրագրողների հետ զրույցում ասել է հավքածուի դիզայներ Էրիկ Շմիդտը: