Ձմեռային նորաձևություն հայ հայտնիներից (լուսանկարներ)

Ընդունված տեսակետ է, թե ձմռանը դժվար է նորաձև լինել։ Հաշվի առնելով ցուրտը՝ շատերս ենք նախընտրում թերանալ նորաձևության հարցում, սակայն լինել տաք և հարմարավետ հագուստով։  Քանի որ այս տարի նորաձևությունը թույլ է տալիս ստեղծագործել, երբեմն տարօրինակ համադրություններ անել՝ կարելի է նաև հուդդիից ու երկարաճիտ կաշվե կոշիկներից ստանալ նորաձև կերպար։

Եվ այս փաստից օգտվում են նաև հայ հայտնիները, ովքեր, կարծես թե, անհամատեղելի թվացող հագուստը կարողանում են համադրել և ստանել նորաձև ու բավականին ոճային կերպարներ։
Սև կաշի, դրապե վերարկուներ, վանդակավոր կտորներ ու վառ աքսեսուարներ․ այս ամենը կօգնեն նորաձև լինել և պատվով դիմակայել սառը եղանակին։

Եվս մեկ-երկու շաբաթ և ձմեռն իր դիրքերը կզիջի։ Մինչև գարնանային տրամադրությունը կարելի է հետևել և տեսնել, թե հայ հայտնիներն այս ձմեռ ինչ կերպարներ են նախընտրել։

Անահիտ Սիմոնյան

Արփի Գաբրիելյան

Իննա Խոջամիրյան

Լուսինե Թովմասյան

Նազենի Հովհաննիսյան

Մարտա Կիրակոսյան

Սիրուշո

Մաշ (Wing)

Լիա Զախարյան