37-ամյա Աննա Սեդակովան պատրաստվում է կրկին մայր դառնալ։ Երգչուհին երեխայի է սպասում 27-ամյա սիրելիից՝ բասկետբոլիստ Յանիս Տիմայից։ Աստղն արդեն երեք երեխա ունի։ Լատվիացի մարզիկի հետ Աննան հանդիպում է արդեն կես տարուց ավելի։
Իր ավագ դստերը Սեդակովան ունեցել է սպորտսմեն Վալենտին Բելկևիչից:
Նրանից Աննան բաժանվել է, որպեսզի ամուսնանա միլիոնատեր Արտեմ Կոմարովի հետ, ում էլ որդի է պարգևել:
Գտնելով ավելի հարուստ թեկնածուի՝ Աննան ամուսնանում է Մաքսիմ Չերնյակովսկու հետ ու նրան դուստր պարգևում:
Այս պահին Աննա Սեդակովայի երեք երեխաներից ոչ մեկը չի բնակվում մոր հետ:
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նա պատմել է, որ մի քանի ամիս է, ինչ չի տեսել իր երեխաներին. դրա պատճառը համերգային շրջագայություններն են:
Աննան խոստովանել է, որ վատ մայր է և շատ է ցավում, որ ոչ մի կերպ չի կարողանում ավելի շատ ժամանակ հատկացնել երեխաներին: