Թվիթերի օգտատերերից պրոֆեսոր Լեգոլասով կեղծանունով մեկը կազմել է առաջին հանդիպման ժամանակ արվող ամենաանհաջող արտահայտությունների ցանկը: Այդ արտահայտություններից հետո, պրոֆեսորի կարծիքով, մարդիկ դադարել են հանդիպել:
-Ես չեմ կարդում:
-Իսկ ինչքա՞ն աշխատավարձ ես ստանում:
-Դու զբաղվո՞ւմ ես սպորտով:
-Կարելի՞ է գալ ընկերուհու հետ:
-Պատմիր քո նախկին հարաբերություների մասին:
Այս հրապարակմանը հազարավոր օգտատերեր են արձագանքել: Շատերի գնահատմամբ՝ իսկապես ամենավատ արտահայտությունը նախկին հարաբերությունների ու նախկին զուգընկերոջ հետ հարաբերությունների խզման մասին պատմելու առաջարկն է, նաև՝ աշխատավարձի մասին հարցը։
Շատերն առաջարկել են ամենաանհաջող արտահայտութունների իրենց ցանկը: Ահա դրանք՝
– Իսկ դու գտե՞լ ես Հիսուսին:
– Մենք միշտ հանգստանում ենք Անթալիայում:
– Եղբայրս զինվորական է:
– Փորձիր իմ թթու դրած սնկերը:
– Ես քաղաքականությունից չեմ հասկանում:
– Երազում եմ տեսնել Փարիզը, Լոնդոնը.. և այլն:
– Չէ՞ որ ես կին եմ:
Մի օգտատեր էլ առաջարկել է այսպիսի ցանկ:
-Լավ կլինի՝ մի քիչ նիհարես,
-Ինչի՞ համար են քո վարդագույն մազերը:
-Դաջվա՞ծք, նախկին բանտարկյա՞լ ես, ինչ է:
-Մի հայհոյիր, դա կանացի չէ:
-Աբորտը սպանություն է:
-Այսինքն ինչպե՞ս թե չես ուզում երեխաներ, երեխաներ բոլորն են ուզում:
Մի օգտատեր էլ գրել է, թե առաջին հանդիպումը կարելի է դարձնել վերջինը, եթե ասվի այսպիսի արտահայտություն:
– Ինչու՞ են մարդիկ կենդանի պահում:
– Ատում եմ հոմոսեքսուալիստներին և լեսբուհիներին:
Ըստ նույն օգտատիրոջ գրառման՝ հանդիպումը փչացնում են նաև քաղաքականության մասին խոսակցությունները և ծխախոտը։