Մոսկվայում գտնվող «Պրոդէքսպո-2020» միջազգային սննդի ցուցահանդեսում պայմանագիր է ստորագրվել՝ Գրիգորի Լեպսի ապրանքանիշով հատուկ մթերքների արտադրության մասին:
«Хлебосольное Подворье Григория Лепса» անվանումը կրող մթերքները կթողարկվեն հայկական «Արտաշատի պահածոների գործարանի»`ARTFOOD-ի կողմից:
«Մենք վստահ ենք, որ նման համագործակցությունը կլինի նրանց ճաշակով, ովքեր կոլորիտային տարա են բացում տոնական խնջույքի համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է հայազգի ռուս գործարար, Ռուսաստանում հայկական պահածոների խոշորագույն ներմուծողներից մեկը՝ Ալիկ Բաբայանը: