Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում կայացավ «Օսկարի» 92-րդ մրցանակաբաշխությունը, որը տարվա ամենահեղինակավոր և ապասված իրադարձություններից մեկն է:
Ինչպես միշտ շքեղ շոու, հետաքրքիր երաժշտական համարներ։
Մարդկանց համար ոչ պակաս կարևոր է, թե ինչ տեսքով են աստղերը ներկայանում այդ կարևոր օրը:
Նատալի Պորտմանը ընտրել էր սև զգեստ՝ շքեղ ու ոսկե ասեղնագործությամբ: Սակայն նրա զգեստի առանձնահատկությունը միայն ինքնատիպ դիզայնն ու էլեգանտությունը չէր: Դերասանուհու զգեստի վրա ասեղնագործված էին այն բոլոր կին ռեժիսորների անունները, ովքեր նոմինացված չէին մրցանակաբաշխությանը:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում դերասանուհին մեկնաբանեց իր այդ քայլն՝ ասելով, որ ցանակնում է հասարակության ուշադրությունը հրավիրել Հոլիվուդում գենդերային դիսկրիմինացիայի վրա:
