Քիմ Քարդաշյանն անձամբ է ցուցադրել ներքնազգեստի իր նոր հավաքածուի նմուշները՝ նվիրված Սուրբ Վալենտինի օրվան

Ամերիկյան հեռուստատեսության հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր ապրանքանիշի նորույթները, որոնք թողարկվել են հատուկ Սուրբ Վալենտինի օրվա առթիվ:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 39-ամյա գործարարուհին ցուցադրել է սահմանափակ քանակով արտադրվող հավաքածուն: Նա անձամբ է կրել իր ապրանքանիշի հավաքածուի մաս կազմող ներքնազգեստ: Բացի այդ, նրան օգնել են այլ մոդելներ:

Նոր հավաքածուի գովազդի նկարահանումներն անցկացվել են հատուկ ընտրված տաղավարում, որի պատերը ներկված էին նույն գույնով, ինչ և ներքնազգեստի նմուշները։

Քիմն, ինչպես միշտ, ներկայացել է ընդգծված դիմահարդարմամբ և վարսահարդարմամբ: Նոր հավաքածուում տեղ գտած իրերի արժեքը տատանվում է 28-62 դոլարի սահմանում: