«Ես երազում էի նրա մասին»․ Պեդրո Ալմոդովարի նոր մուսան

Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը աշխատում է կարճամետրաժ ֆիլմի վրա, որում  նկարահանվում է Թիլդա Սվինթոնը:

Ալմոդովարը կարճամետրաժ ֆիլմի համար հիմք է վերցրել  Ժան Կոկտոյի «Ձայն մարդկային» մոնոներկայացումը։

«Այսպիսի աշխատանքի համար ինձ հարկավոր էր մեկը, ով լիովին հասկանում է ինձ։ Թիլդայի դեպքում դա հենց այդպես է, այդ պատճառով էլ ես երազում էի նրա մասին: Նա շատ բաց է ու շատ խելացի: Նրա շնորհիվ ես վստահ եմ իմ ներկայացվող պատմության տրամաբանության վրա: Փորձերի ժամանակ մենք միմյանց շատ լավ հասկանում էինք» – ասել է Պեդրոն։