1977 թվականին Ռոյ Ռեյմոնդը որոշել էր հաճելի նվեր մատուցել կնոջը՝ գնելով նրա համար սեքսուալ ու գեղեցիկ ներքնազգեստ:
Թափառելով Սան Ֆրանցիսկոյի տասնյակ բրենդային խանութներում՝ Ռոյի մոտ առաջացավ հեղաշրջից գաղափար. նա որոշեց հիմնել սեփական ապրանքանիշը, որը կզբաղվի կանացի ներքնազգեստների,աքսեսուարների արտադրությամբ: Այդպես ստեղծվեց Victoria’s Secret բրենդը:
Տնտեսական ճգնաժամը, սակայն, տարիներ անց հարվածեց նաև Ռեյմոնդի բիզնեսին: Վախենալով սնանկանալ՝ Ռեյմոնդը վաճառեց Victoria’s Secret խանութների փոքրիկ ցանցը Լեսլի Վեկսներին, ով կարողացավ Victoria’s Secret-ը դարձնել համաշխարհային բրենդ:
Լեսլին իր խորհրդատու- վաճառողների ընտրությանը շատ լուրջ էր մոտենում. նրա աշխատակիցները ունեին բարձրագույն կրթություն և գերազանց տիրապետում էին մի քանի լեզուների:
Լրագրող Լարի Քինգը միշտ կատակում էր՝ ասելով, որ Victoria’s Secret-ը շուտով աշխատանքի է ընդունելու միայն պրոֆեսորական կոչումներ ունեցող գիտնականների:
Victoria’s Secret-ը առևտուրը վերածել է շոու ծրագրի, և դրա շոնրհիվ նա աշխարհում դեռևս չունի մրցակից:
Բրենդի հետ համագործակցող մոդելների մեծ մասը Forbes-ի միլիոնատեր գեղեցկուհիներից են, ովքեր Victoria’s Secret-ի շնորհիվ կարողացել են ստեղծել փայլուն կարիերա և դաձել են աշխարհահռչակ:
Cartier ոսկերչական բրենդը լավագույն ու հավատարիմ հաճախորդ է ճանաչել Victoria’s Secret բրենդը, որովհետև վերջինս արդեն մի քանի տարի է, ինչ իր ապրանքանիշի դիզայնում օգտագործում է Cartier-ի թանկարժեք քարերը:
Amazon.com-ի հիմնադիրը և աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը, իր սիրուհուն՝ Լորեն Սանչեսին է նվիրել Victoria’s Secret-ի նոր, ադամանդներով զարդարված ներքնազգեստը:
Ձեզ ենք ներկայացնում Victoria’s Secret-ի՝ աշխարհում ամենաթանկարժեքը համարվող լողազգեստները: