Մարգարիտա Սիմոնյանը նորածին դստեր մասնակցությամբ ուշագրավ տեսանյութ է հրապարակել

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, որն ակտիվ օգտվում է սոցկայքերից, իր ինստագրամյան էջում հրապարակել է կրտսեր դստեր՝ Մարոյի մասնակցությամբ տեսանյութ, որին կից կարճ գրել է. «Իսկ ձեր օրն ինչպե՞ս է անցել»:

Սիմոնյանը, սովորության համաձայն, վիրտուալ նշանով փակել է փոքրիկի դեմքը: Այնուհանդերձ, դա չի խանգարել հետևորդներին նկատել չորս ամսական աղջնակի թմբլիկ այտերն ու մուգ մազերը:

Տեսանյութում փոքրիկն այդ տարիքի երեխաներին բնորոշ ձայներ է հանում ու ասես յուրովի՝ «իր լեզվով» շփվում մոր հետ:

Հիշեցնենք, որ Մարգարիտա Սիմոնյանի և կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի երրորդ համատեղ երեխան ծնվել է հոկտեմբերին: Նորածին երեխան Տիգրան Քեոսայանի 5-րդ երեխան է և չորրորդ դուստրը: Մարգարիտա Սիմոնյանի հետ նրանք միասին են 2013 թվականից և մեծացնում են իրենց 5-ամյա դստերը՝ Մարիանային և 4-ամյա որդուն՝ Բագրատին: Ռեժիսորը ևս երկու դուստր ունի նախկին ամուսնությունից՝ 24-ամյա Ալեքսանդրան և 8-ամյա Քսենիան: Քեոսայանի նախկին և ներկա կանայք շատ ջերմ հարաբերություններ ունեն։

https://www.instagram.com/p/B8cBXBKqafI/?utm_source=ig_web_button_share_sheet