Ցանկացած կնոջ երազանքն է մշտապես ունենալ գեղեցիկ տեսք: Սակայն, ցավոք, բնական գեղեցկությունը հավերժ չէ, և վաղ թե ուշ բոլոր կանանց մոտ առաջանում են տարիքային կնճիռներ:
Գաղտնիք չէ, որ կնճիռներն ամենից շատ տարածված են դեմքի վրա:
Դեմքի մաշկն ավելի նուրբ ու բարակ է, այդ պատճառով առաջին կնճիռներն այստեղ են հայտնվում և դա ամենևին էլ ծերացման պարտադիր նշան չէ: Պատճառը կարող է մաշկի սխալ խնամքը լինել, անորակ կոսմետիկ միջոցների օգտագործումը:
Ավանդական բժշկությունն առաջարկում է մի քանի միջոց, որոնց օգնությամբ կարող եք տնային պայմաններում ազատվել կնճիռներից:
Հացից պատրաստված դիմակը շատ արդյունավետ է խորը կնճիռների դեմ պայքարելու համար: Թրջեք հալեցված սերուցքային կարագի մեջ սպիտակ հացը և այն քսեք դեմքին:
Կարող եք հաճախ օգտագործել կակաոյի յուղով դիմակներ: Կակոյի յուղը մաշկի համար անհրաժեշտ բազմաթիվ օգտակար հանքանյութեր ու վիտամիններ է պարունակում։ Դրանք կանխարգելում են կնճիռների առաջացումը։
Օգտակար է նաև ձվի և կիտրոնի դիմակը: 1 ձվի դեղնուցը խառնեք 1 թեյի գդալ կիտրոնի հյութի ու նույն քանակությամբ գերչակի յուղի հետ։ Այս դիմակը պետք է բամբակով քսել դեմքի վրա: 10 րոպե անց հարկավոր է լվանալ այն տաք կաթով։
Սակայն մի մոռացեք, որ յուրաքանչյուր տարիք իր գեղեցկությունն ունի և պետք չէ տարվել հավերժ երիտասարդ մնալու մտքով:
Մոդել Կարմեն Դելլ Օրեֆայսը 88 տարեկան է, սակայն կարծում է, որ տարիքի հետ ավելանում է իր գեղեցկությունը, հմայքն ու նրբագեղությունը:
Ընդունված կարծիք է, որ մոդելի կարիերան ավարտվում է որոշակի տարիքում, սակայն 88-ամյա Կարմենը մասնակցում է ցուցադրությունների,նկարահանվում ամսագրերի շապիկների և գովազդների համար: Կարմենը արդեն 7 տասնամյակ է պոդիումի վրա է, նա նկարահանվել է Dolce&Gabbana, Nivea, Olay և Vogue-ի համար, հատկանշական է, որ նրա կարիերան վերելք է ապրել հենց տարեց հասակում: