Աշխարհահռչակ գեղեցկուհիներ, ովքեր դիմել են պլաստիկ վիրահատության

1814-ին Լոնդոնում Ջոզեֆ Կարպյուն ճակատից վերցված մաշկից լիարժեք քիթ ստացավ, ու դրանից հետո էր, որ պլաստիկ վիրաբուժությունը բոլորովին նոր փուլ թևակոխեց: Տարբեր մեթոդներ մշակվեցին, ու պլաստիկ վիրաբուժությունը վերածվեց հասարակության մեծագույն ձեռքբերման:
Երկրորդ համաշխահային պատերազմի ժամանակ աշխարհի ամենահայտնի վիրաբույժներից մեկը ամերիկահայ վիրաբույժ Վարազդատ Գազանդյանն էր, ով ավելի քան 3000 պլաստիկ վիրահատություն էր կատարել:
Գեղեցիկի մասին պատկերացումները բոլորիս մոտ տարբեր է, սակայն բոլորս էլ փորձում ենք ինչ-որ կերպ հասնել դրան:
Կատարելության հասնելու մոլուցքով տարված են եղել անգամ այն համաշխարհային աստղերը, ովքեր գեղեցկության էտալոն են եղել:
Էլիզաբեթ Թեյլորը կարծել է, որ իր դեմքի օվալն իրեն դարձնում է գեղջուկ, նա նաև բարդույթավորվել է իր քթից ու շուրթերից:
Էլիզաբեթի կատարած պլաստիկ վիրահատություններն ակնառու են։

 

Հոլիվուդյան թագուհիներից Մեռլին Մոնրոն, թվում է, անթերի է: Նրա վաղ շրջանի լուսանկարները նայելիս դժվար է նկատել որևէ թերություն: Սակայն Մեռլինի մահից հետո, երբ ոստիկանությունը հետաքննում էր նրա գործը, հանրությանը ներկայացվեց Մոնրոյի գլխի ռենտգենը, որը բացահայտեց գեղեցկուհու՝ պլաստիկ վիրահատության դիմելու փաստը: Պարզվում է, որ Մեռլինը դիմել է քթի պլաստիկ վիրահատության:

Էլեգանտ ու նրբագեղ Մառլեն Դիտրիխն, ով իր հմայքով գերել էր միլիոնավոր երկրպագուների և  տաղանդավոր մոդելիերների մուսան էր դարձել, իրեն այդքան էլ գեղեցիկ չէր համարում:
Դիտրիխը խոստովանել է, որ իրեն խամրած ու հասարակ էր համարում:
Նա այտոսկրերը կարողացել է ընգծել՝ հեռացնելով 4 հետին ատամները: Գեղեցկուհին նաև փոքրացրել է քիթը և մեծացրել է շուրթերը։