Զարդեր, որոնք կարելի է ստանալ 3D տպիչների միջոցով

Mango-ն նորաձևության սիրահարներին է ներկայացրել զարդերի նոր հավաքածու, որը տպվել է 3D տպիչով։ Ապրանքանիշն այս կերպ հավատարիմ է մնում զարգացման սկզբունքներին։ Հավաքածուն զարդերի տասը մոդել է ներառում, որոնք 90 տոկոսով պատրաստված են էկոլոգիական նյութերից՝ կեչի, պոլիլակտիդ, բուսական ծագման բիոքայքայվող պլաստմասա, բնափայտ և կերամիկա։

Ընկերությունը զարդերից բացի թողարկում է պայուսակներ ու գործվածքներ՝ օգտագործելով եռաչափ տպիչներ։
Հավաքածուն վաճառքի կհանվի փետրվարի 10-ին կայքում Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայիում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Շվեյցարիայում, Ավստրիայիում և Պորտուգալիայում: