«Fendi»-ն միկրոպայուսակների հավաքածու է թողարկել

Հայտնի իտալական «Fendi» ապրանքանիշը իր գարնանային հավաքածուի մեջ ներառել է պայուսակների նոր՝ «Pico» հավաքածուն:

Պայուսակների չափը 6,5 սանտիմետր է ու դրանք զարդարված են անգլերեն «F» տառով և հուլունքներով: Դրանք կարելի է կրել և՛ որպես վզնոց, և՛ ապարանջան՝ փաթաթելով պայուսակի շղթան դաստակի շուրջը կամ ուղղակի գցել այն ավելի մեծ պայուսակի վրա: