Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ այնքան էլ ակտիվ չեն Սուրբ Վալենտինի օրը: Այսօր՝ փետրվարի 14-ին, երբ աշխարհի մի շարք երկրներում սիրահարները նշում են իրենց տոնը, հայ հայտնիներից դեռ քչերն են այդ թեմայով հրապարակումներ արել:
Ոգեշնչվելով լեգենդար Տեստինոյի հայտնի ֆոտոնախագծից, հայ լուսանկարիչ VAHE STEP-ը նկարահանել է Սիրո տոնին նվիրված հետաքրքիր ֆոտոշարք, որտեղ տարբեր ոլորտի հայտնի դեմքերը պատկերված են VALENTINE՛S MORNING ձևաչափով:
Նրանց թվում են դերասանուհի Մաշը, երգչուհիներ Ռիփփին և Սոֆի Մխեյանը, հաղորդավար Լուսի Հայրապետյանը, ովքեր ինստագրամյան հետևորդներին են ներկայացրել իրենց սեքսուալ լուսանկարները՝ դրանք մակագրելով. «Valentine’s morning»:
Ռիփփի
Մաշ (Wing)
Լյուսի Հայրապետյան
Սոֆի Մխեյան
Սեդա Սերոբյան
Արամիո
Արման Մարգարյան
Միկա Դանիելյան