Դիանա Շատվերյանը նորածին դստեր հետ ընտանեկան առաջին լուսանկարն է հրապարակել

Դիզայներ, ոճաբան Դիանա Շատվերյանը երկրորդ անգամ մայրանալուց հետո առաջին ընտանեկան լուսանկարն է  հրապարակում։
Դիանան իր Ինստագրամի Stories բաժնում ամուսնու և դուստրերի հետ լուսանկար է տեղադրել՝ շնորհավորելով սիրահարների տոնը:

Նշենք, որ Դիանան և Հայկը երկրորդ անգամ ծնողներ են դարձել 02.02.2020-ին, որն այս տարվա առանձնահատուկ ամսաթիվն էր համարվում։ Նրանք փոքրիկին տվել են Լեա անունը։ Զույգի ավագ դուստրը՝ Վիվիենը, 7 տարեկան է: