«Միասին». Սիրուշոն սիրո տոնի առթիվ ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել

Սիրահարների տոնի առթիվ երգչուհի Սիրուշոն ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ սիրառատ լուսանկարներ է հրապարակել իր Ինստագրամի էջում, որոնց տվել է հետևյալ մեկնաբանությունը. «Միասին»:

Վերջին շրջանում թե՛ երգչուհին, թե՛ Լևոնը հաճախ են անձնական ու ընտանեկան հրապարակումներ անում որդիների հետ միասին: Տարվա հենց այս օրն ամուսնու հետ լուսանկար հրապարակելը Սիրուշոյի համար տարիների ավանդույթ ունի: Վալենտինի օրը զույգի համար հատուկ նշանակություն ունի: Երգչուհին դեռ այն ժամանակ, երբ խուսափում էր անձնական հրապարակումներ անելուց, այդ օրը միշտ բացառություն է արել:

Հիշեցնենք՝ զույգը միասին է 2001 թվականից, երբ Լևոնը 16 տարեկան էր, Սիրուշոն ընդամենը՝ 14: