Բելգիայի մայրաքաղաքում գործող Bozar ռեստորանի գլխավոր խոհարար Կարեն Թորոսյանը ևս մեկ անգամ «Միշլեն» (Michelin) ընկերության Կարմիր ուղեցույցի աստղի է արժանացել:
Ինչպես երևում է ռեստորանի պաշտոնական ինստագրամյան էջի գրառումից, նրա ռեստորանը 4-րդ տարին անընդմեջ արժանանում է սննդի հաստատությունների ասպարեզում որակի և հեղինակության ամենահայտնի վարկանիշի գնահատականին:
Թորոսյանի ղեկավարության ներքո գտնվող հաստատությունը 2019-ին անցել է GOURMET FEST փորձարկումը, որի նպատակն է եզակի մենյու ստեղծել ավանդական հայկական և եվրոպական ուտեստների համադրությամբ: