«Ով գրի, որ մորն է նման, կարգելափակեմ». Տիմատին որդու հետ լուսանկարներ է հրապարակել

Ռուսական շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչ, ռեփեր Տիմատին հրապարակել է նորածին որդու լուսանկարները և «սպառնացել» օգտատերերին: Նշենք, որ օգտատերերի մեծ մասը նշել է, որ երեխան նման է մորը, ինչը «զայրացրել» է հայրիկին:

«Ով գրի, որ երեխան նման է մորը, միանգամից կարգելափակեմ»,- գրել է Տիմատին:

Օրերս ռեփերի քաղաքացիական կինը՝ մոդել Անաստասիա Ռեշետովան, իր ինստագրամյան էջում առաջին անգամ նորածին որդու դեմքը պարզ ցույց տվող լուսանկար էր հրապարակել:

«Ահա թե ինչպիսին է մեր Տիմուրիչը, ո՞ւմ է նման»,- լուսանկարին կից գրել էր նորաթուխ մայրիկը:

Հիշեցնենք, որ Տիմատիի և Ռեշետովայի համատեղ երեխան ծնվել է հոկտեմբերի 16-ին: Երեսունվեցամյա ռեփերի առաջնեկը ծնվել է 2014թ.՝ մոդել Ալյոնա Շիշկովայի հետ հարաբերություններից: