Նյույորքյան նորաձևության շաբաթվա հյուրերը, ուշադրություն չդարձնելով փետրվարյան եղանակին, որոշել են նախապատվությունը տալ հենց սպիտակ տաբատներին։ Նորաձևության այս գիտակների օրինակին արժե հետևել, եթե անգամ ձեր քաղաքում ձյունը դեռ չի հալչել։
Այս գույնի տաբատների հետ համադրությունները կարող են լինել շատ տարբեր՝ համարձակ ու անգամ անսպասելի։
Դասական վերնաշապիկներ, սպորտային բլուզեր, էլեգանտ դեկոլտեներ, այս բոլորը կարելի է կրել սպիտակ տաբատների հետ։