Ռոբի Ուիլյամսը Վալենտինի օրը հայր է դարձել 4-րդ անգամ (լուսանկար)

Հայտնի բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը հայր է դարձել 4-րդ անգամ: 46-ամյա երգչի ընտանիքում, որտեղ արդեն 3 երեխա է մեծանում, Սիրահարների օրը փոքրիկ է լույս աշխարհ եկել: Այս մասին երկրորդ անգամ ամուսնացած զույգը հայտնել է ինսթագրամյան իր էջում, գրում է Segodnya.ua-ն:

Փետրվարի 14-ին Ուիլյամսի կնոջ՝ Աիդա Ֆիլդի ինսթագրամյան էջում լուսանկար հայտնվեց, որով էլ հայտարարվեց ընտանիքում տեղի ունեցած համալրման մասին:

«Գտիր տարբերությունը… Այս Սուրբ Վալենտինի օրը մենք ցանկանում էինք սերը տոնել ամենազարմանալի կերպով… Բո Բենեդիկտ Էնթոնի Ուիլյամս»,- լուսանկարին կից, որում երեխաների ոտքեր են երևում, գրել է երգչի կինը:

https://www.instagram.com/p/B8jmteKHdV8/?utm_source=ig_web_button_share_sheet