Քանյե Ուեսթը փողոցում բաժանել է նոր «adidas Yeezy Qntm» սպորտային կոշիկներ

Քանյե Ուեսթը Չիկագոյի փողոցներում բաժանել է նոր «adidas Yeezy Qntm» սպորտային կոշիկներ: Երջանիկները, ովքեր անսպասելիորեն հայտնվել էին փողոցում անցկացվող գովազդային արշավի կենտրոնում, անվճար ստացան «Yeezy Qntm» նոր մոդելները:

Երաժիշտը սպորտային կոշիկները բաժանել է «Շերպ» մակնիշի մեքենաներով, որոնք ստեղծվել են Սանկտ Պետերբուրգում: Նախկինում մեքենաները հայտնվել էին Քանյեի «Follow God»և «Closed on Sunday»  ​​տեսահոլովակներում:
«Yeezy Qntm»-ի արժեքը 250 դոլար է: Դրանք փետրվարի 16-ից արդեն հասանելի են բացառապես Չիկագոյի որոշ խանութներում:

https://www.instagram.com/p/B8jg0OZBRtH/

https://www.instagram.com/p/B8kJwgAIEc2/?utm_source=ig_embed