«Victoria Beckham» 2020 աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությունը

Վիկտորիա Բեքհեմի նոր հավաքածուի ցուցադրությունը տեղի է ունեցել «Banqueting House» առանձնատանը, որը կառուցվել է տասնյոթերորդ դարի առաջին կեսին: Ըստ Բեքհեմի, իր նոր հավաքածուն մեծարում է անգլիական ավանդույթները: Միևնույն ժամանակ, հագուստները զուրկ են ավելորդ պատմական թատերականությունից: «Victoria Beckham»-ի տաք գործվածքից զգեստները, կոստյումները և վերարկուները այնպիսի տեսք ունեն, որ դրանք ցանկանում ես կրել ամեն օր: