Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը փետրվարի 16-ին ընդհատել է նորզելանդական Օքլենդ քաղաքում ընթացող իր համերգը՝ ձայնը կորցնելու պատճառով, ինչը պայամանվորված է եղել թոքաբորբով:
72-ամյա արտիստը սկսել է խռխռալ դաշնամուրի մոտ նստած: Դրանից հետո վեր է կացել, ներողություն է խնդրել հանդիսատեսից և չի կարողացել զսպել հուզմունքը: Վերջինս սկսել է արտասվել հազարավոր երկրպագուների առաջ և բեմից հեռացել է ծափողջյունների ներքո:
Ավելի ուշ նա ինստագրամյան հաղորդագրությամբ հայտնել է, որ ելույթից ժամեր առաջ իր մոտ թեթև ընթացող թոքաբորբ են ախտորոշել, սակայն երգիչը որոշել էր հնարավորինս լավ ելույթ ունենալ:
«Ես երգում և նվագում էի, քանի դեռ ձայնս ուղղակի չէր կորել»,- գրել է նա սոցցանցերում: