«Թանկագին Արմեն Բորիսովիչ, իմ սիրելի Ջիգոչկա: Երեք տարի է անցել մեր բաժանումից: Կարծում եմ՝ դա նույնիսկ բաժանում չէ, հավանաբար, ճիշտ կլինի ասել՝ կորցրինք միմյանց»,- ասել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան և հավելել,- «Ես դեռ սիրում եմ ձեզ: Եթե ես կարողանայի փոխել հանգամանքները, ապա անպայման այսօր կլինեի քո կողքին»:
«Новые русские сенсации» հաղորման ընթացքում Վիտալինան խոստովանել է նաև, որ ցավում է իր և Ջիգարխանյանի լարված հարաբերությունների համար:
Դաշնակահարուհու պնդմամբ՝ նա ամենից շատ ցանկանում էր բաժանվել Ջիգարխանյանի հետ՝ մնալով լավ ընկերներ:
«Աշխատում եմ ապրել այնպես, ոպեսզի ոչ մի բանի համար չամաչեմ նախկին ամուսնուս մոտ»,-ասել է Վիտալինան:
Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ լրատվամիջոցներում քննարկում են Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի և Պրոխոր Շալյապինի սիրավեպը:
Սակայն վերջերս պարզ դարձավ, որ Շալյապինը դավաճանել է Վիտալինային իր նախկին սիրեցյալներից մեկի հետ: