Ի՞նչ չի կարելի անել սնունդ ընդունելուց հետո․ խորհուրդներ բժիշկներից

Շատ մարդիկ նախընտրում են ուտելուց հետո ծխախոտ ծխել: Այնուամենայնիվ, բժիշկների կարծիքով, այս սովորությունը ծայրաստիճան վնասակար է առողջության համար, գրում է Российская газета-ն: Ծխախոտի ծուխը գրգռում է աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթը: Մասնաագետները ուտելուց հետո ծխած մեկ ծխախոտը հավասարեցնում են միանգամից ծխած 10 ծխախոտի հետ։

Նաև մասնագետները խորհուրդ չեն տալիս սննդի հիմնական ընդունումից հետո մրգեր ուտել: Ավելի լավ է դրանք ուտել հիմնական ուտելիքների արանքում: Սննդաբանները խորհուրդ են տալիս հրաժարվել ճաշից հետո քնելու սովորությունից: Քունը և մարմնի հորիզոնական դիրքը խոչընդոտում են սնունդը նորմալ մարսելուն:

Ուտելուց անմիջապես հետո ջուր խմելու սովորությունը որոշ բժիշկների կողմից համարվում է վնասակար, քանի որ ջուրը նվազեցնում է ստամոքսահյութի և ֆերմենտների կոնցենտրացիան: Սուրճն ու թեյը, իրենց հերթին, կարող են խնդիրներ առաջացնել սննդից երկաթի կլանման հետ կապված: Հետևաբար, հարկավոր է զերծ մնալ այս ըմպելիքներից։