«Հայ Համերգ»-ը նոր տեսահոլովակ է ներկայացրել իր երկրպագուներին․ Վիլյամ Սարոյանի «Գեթ մի համբույր, եթե ուզենաս, մեկի տեղ հազար կստանաս» ստեղծագործության հիման վրա ստեղծված «Օրոր-շորոր» երգի երաժշտության հեղինակը Ռոսս Բաղդասարյանն է։
Երգի օրիգինալ անվանումը, որը կատարել են հռչակավոր կատարողներ Ժակ Դյուվալյանը, Կարո Տոնիկյանը, Ռոզմարի Քլունին, կոչվում է Come On-A My House:
«Հայ համերգ Project»-ը երիտասարդ երգիչ-երգչուհիների սեքստետ է, որը կատարում է տարբեր ժամանակների հիթային երգեր՝ նորովի մեկնաբանությամբ: Երաժշտական նախագծի հեղինակներն են՝ Արթուր Ջանիբեկյանը և Ռուբեն Ջաղինյանը: 2019-ի տարեվերջին նրանք ներկայացան «Զարթնում է Երևանը» շքեղ համերգային ծրագրով՝ ազդարարելով իրենց մուտքը երաժշտական աշխարհ: Նոր ծրագրում հնչեցին «Երգ գինու մասին», «Օրոր շորոր», «Զարթնում է Երևանը» և այլ կատարումներ: Այդ շարքում տեղ էր գտել նաև պոպուրի՝ հայտնի և սիրված երգերից: Հայոց բանակի օրվա առթիվ նրանց կատարմամբ հնչեց «Անել առավել, քան» նոր ստեղծված երգը: