«Tommy Hilfiger»-ի 2020 գարուն-ամառ հավաքածուն

«Tommy Hilfiger» ապրանքանիշի այս տարվա հավաքածուի ստեղծման համար օգտագործված ռեսուրսների ավելի քան 75% -ը ստացվել է էկոլոգիապես մաքուր եղանակով` վերամշակված նյութերից և հարյուր տոկոսանոց բամբակյա «denim» գործվածքներից:

Հավաքածուն ներառում է նեոնային գույներով զգեստներ, տաբատներ, բամբակյա վերնաշապիկներ, ջինսեր, բաճկոններ և այլն: Ապրանքանիշը շարունակում է աշխատել «տե՛ս այժմ, գնի՛ր հիմա» ձևաչափով, այնպես որ պոդիումի վրա ցուցադրված որոշ հագուստներ  արդեն կարելի է պատվիրել բրդենդի կայքում:

Ի դեպ ցուցադրության բացումն ազդարարել է մոդել Նաոմի Քեմպբելը, ով պոդիումի վրա կրում էր նեոնային կանաչ երանգի համազգեստ: