Գոռ Հակոբյանը երրորդ անգամ հայրիկ կդառնա

Դերասան Գոռ Հակոբյանն Ինստագրամում հրապարակում է արել՝ հետևորդներին տեղեկացնելով, որ իրենց ընտանիքում երրորդ համալրումն է սպասվում։
Գոռն ուլտրաձայնային հետազոտության միջոցով ստացված պատկերն է հրապարակել՝ մակագրելով․ «Արդեն ժամանակն է, որ կիսվեմ ուրախությունովս: Սեպտեմբերին երրորդ անգամ կդառնամ պապա: Մնաց 7 ամիս: Տարոսը Ձեզ»:

Նշենք, որ դերասանն ու կինը՝ Հրուշ Մնոյանը, երկու որդի ունեն։ Նրանց ավագ որդին՝ Վարդանը, 8 տարեկան է, իսկ կրտսեր որդին՝ Ֆելիքսը, 5 տարեկան։