Երգչուհի Վալերիայի «հայկական» կերպարը գրավել է նորաձևության գիտակ Ալեքսանդր Վասիլևին

Ռուս հայտնի երգչուհի Վալերիան Ինստագրամ սոցիալական կայքի իր էջում նոր կերպարով լուսանկար է հրապարակել՝ մանրամասնելով, որ լուսանկարում կրում է տարբեր ազգերի ներկայացուցիչների ջանքերով ստեղծված զգեստ:

«Այս լուսանկարը լիովին «թարմ» է, որևէ մշակման ենթարկված չէ: Ամենակարևոր բանը, որը ցանկացել ենք շեշտադրել, միջազգային թիմի համատեղ աշխատանքն է (Վրաստան, Հայաստան, Ուկրաինա, Ռուսաստան): Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ստեղծագործելու ասպարեզը սահմաններ չի ճանաչում»,- հրապարկմանը կից գրել է երգչուհին:

Աստղը լուսանկարում նշել է, բոլոր այն անձանց անունները, որոնք աշխատել են կերպարի վրա: Զգեստի հեղինակներից մեկը հայկական ծագումով մոսկվայաբնակ դիզայներ Ալեքսանդր Հարությունովն է:

Երգչուհու կերպարի վրա աշխատող մասնագետները նրա համար սպիտակ երկարաթև զգեստ և երկարաճիթ կոշիկներ են ընտրել:
Աստղի հետևորդների շրջանում ակտիվ քննարկումների առիթ դարձած զգեստին անդադարձել է նաև նորաձևության գիտակ, «Նորաձևության դատավճիռ» հեռուստածրագրի հաղորդավար Ալեքսանդր Վասիլիևը՝ դրական գնահատելով այն:

Դիզայներ և ոճաբան Ալեքսանդր Հարությունովը ծնվել է հակական ընտանիքում: Ամբողջ կյանքում նախքան Մոսկվա տեղափոխվելն ապրել է Վրաստանում։

https://www.instagram.com/p/B8nsy0mIUd9/?utm_source=ig_web_button_share_sheet