Անաստասիա Րեշետովայի և փոքրիկ որդու նոր տեսանյութը զարմացրել ու անհանգստացրել է երկրպագուներին

24-ամյա Անաստասիա Րեշետովան երկրպագուների հետ իր ինստագրամյան էջում կիսվել է հետաքրքիր տեսանյութով, որտեղ իր և Տիմատիի որդուն՝ Ռատմիրին, սովորեցնում են լողալ:
Անաստասիան նաև խոստովանել է, որ Տիմատիի մայրիկի խորհրդով է սկսել ամեն օր որդու հետ հաճախել լողավազան. «Ես նրան վստահում եմ, որովհետև նա հոյակապ ուսուցիչ է և սովորեցրել է լողալ ոչ միայն Տիմատիին ու նրա եղբորը, այլ նաև իր թոռնուհուն: Ես հիշում եմ՝ որքան վախեցած էր փոքրիկ Ռատմիրը առաջին պարապմունքի ժամանակ, սակայն հիմա նա հաճույք է ստանում և ուրախանում»:

Անաստասիային ինստագրամյան հարյուրավոր հետևորդներ մեղադրել են՝ խորհուրդ տալով նրան նման ռիսկի չենթարկել փոքրիկ Ռատմիրին:
Սակայն Անաստասիան շտապել է հանգստացնել բոլորին ասելով. «Լողը բավականին լավ է ազդում երեխայի ընդհանուր զարգացման վրա: Այն լավացնում է արյան շրջանառությունը, ամրացնում է նյարդային համակարգը և բացում է շնչառությունը»:

https://www.instagram.com/p/B8qE0aUBS0r/