Գարնան գլխավոր թրենդը՝ աստղերի մատուցմամբ

Կաշվե բաճկոնները, տաբատները, զգեստները, վերնաշապիկները այս գարնան ամենամոդայիկ հագուստներն են լինելու: Դա փաստում են Հոլիվուդյան հայտնիները, որոնք արդեն սկսել են կրել կաշվե հագուստ:

Նրանցից ոմանք նույնիսկ հատուկ շեշտադրում են արել այս թրենդի վրա, ոտքից գլուխ կրելով կաշվե հագուստ: Կաշին մոդայիկ է ոչ միայն իր դասական տեսքով, այլև տարբեր մշակումներով: Ներկայացնում ենք կաշվե հագուստի մի քանի հետաքրքիր համադրություններ, որոնք աստղերն ընտրել են վերջին շրջանում կայացած միջոցառումներին մասնակցելու համար: