Բժիշկն ասել է, թե ով կարող է իրեն թույլ տալ օրական 8 ժամից պակաս քնել, և դա ինչ հետևանքներ կարող է ունենալ առողջության վրա: Այս մասին հայտնում է Sputnik ռադիոկայանը։
Ըստ բժշկի, պատմական գործիչներից քիչ են քնել Նապոլեոնը, Ալեքսանդր Մակեդոնացին, Չերչիլը, Բրիտանիայի վարչապետ Մարգարտ Թետչերն ընդհանրապես կարճատև քնի գեն ուներ: Մասնագետը նշում է, որ մեր օրերում շատ քչերն ունեն այդ գենը, որը թույլ է տալիս 4 ժամում լիարժեք քուն ունենալ:
Բժիշկը պարզաբանել է, որ քնի պարբերաբար պակասը կարող է բերել մահվան: Նրա խոսքերով, քունը պետք է, որպեսզի մարդու օրգանիզմը «վերանորոգվի» սխալներից, առանց դրա «վերանորոգումը» չի լինի, ինչն էլ կբերի առողջական խնդիրների:
«Գիտական աշխատություններ կան, որոնք ցույց են տալիս, որ նրանց մոտ ովքեր երկար ժամանակ քիչ են քնում, կյանքը կրճատվում է 10-15 տարով»,- ասել է նա:
Դրանից բացի մարդու մոտ կարող են առաջանալ ճարպակալում, դիաբետ և սրտի հետ կապված խնդիրներ։