Իրինա Շեյքը երեկույթին ներկայացել է սլացիկ ոտքերը ցուցադրող հագուստով (լուսանկարներ)

Ռուս հայտնի մոդել Իրինա Շեյքը երեքշաբթի իր աստղային ընկերներից մեկի՝ դիզայներ Ռիկարդո Տիշիի հետ մասնակցել է BRIT Awards 2020 երաժշտական մրցանակաբաշխությանը հաջորդած երեկույթին՝ կրելով սլացիկ ոտքերը ցուցադրող սպիտակ վերնաշապիկ, գրում է Daily Mail-ը:

34-ամյա մոդելը երեկույթին ներկայացել է ուլունքներով զարդարված սպիտակ վերնաշապիկով: Իր տեսքն ամբողջացնելու համար Շեյքը կրել է արծաթագույն ականջօղեր և բարձրակրունկներ:
Աղբյուրը գրում է, որ «պոդյումի թագուհին» երեկոյի ընթացքում հիանալի տրամադրություն է ունեցել:

Վերջերս բրիտանական Vogue-ին տված հարցազրույցում Շեյքը խոսել էր միայնակ մայր լինելու մարտահրավերների մասին:
«Դժվար է հավասարակշռություն պահպանել միայնակ և աշխատող մայր լինելու միջև»,- հայտնել էր մոդելը և վստահեցրել, որ լինում են օրեր, երբ արթնանում է և մտածում, որ ձախողման շեմին է կանգնած:

Հիշեցնենք, որ Իրինա Շեյքը և նրա նախկին քաղաքացիական ամուսին հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերը, որոնք համատեղ դուստր ունեն, բաժանվել են անցած տարվա հունիսին: Նրանց դուստրը՝ երկամյա Լեա դը Սենը, ապրում է մոր հետ