Դիանա Գրիգորյանը հանգիստն է վայելում

Դերասանուհի, սցենարիստ Դիանա Գրիգորյանը լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, որ նա իր հանգիստն է վայելում բնության գրկում:

Դերասանուհին լուսանկարը տեղադրել է Ինստագրամի Stories բաժնում, որտեղ այն հասանելի կլինի 24 ժամվա ընթացքում: Դիանան լուսանկարում ամենօրյա հագուստով է և տեսքն ամբողջացնող թեթև դիմահարդարումով: Դիանան մեկնաբանել է լուսանկարը՝ գրելով. «Հագիստ ամենքից»: