Երիտասարդ սուպերմոդել Բելլա Հադիդը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում մասնակցել է Alberta Ferretti նորաձևության տան ցուցադրությանը` ներկայացնելով երեք կերպար, գրում է Daily Mail-ը:
23-ամյա մոդելը ներկայացրել է 2020 թվականի աշնանային ամենավառ թրենդները՝ կրելով մոխրագույն բաճկոն՝ իր տեսքն ամբողջացնելով մոխրագույն տաբատով և երկարաճիտ կոշիկներով:
Մոդելը ներկայացել է նաև երեկոյան սև զգեստով, որը համադրել է արծաթագույն ականջօղերով։
Բելլան հիանալի ժամանակ է անցկացրել շոուի ժամանակ, հատկապես՝ ետնաբեմում, որտեղ զվարճացել և լուսանկարվել է իր ընկերների հետ:
Կանանց հագուստի հաջող ցուցադրությունը մոդելները նշել են շամպայնով։