Լեոնիդ Յակուբովիչը պատմել է, թե նկարահանումներից հետո ինչ է պատահում իրեն նվիրված ուտելիքի հետ

Առաջին ալիքի «Поле чудес» հաղորդումը հեռարձակվում է 1991 թվականից և վայելում է մեծ ժողովրդականություն: Հեռուստածրագրի անդավաճան հաղորդավարն է Լեոնիդ Յակուբովիչը, առանց որի արդեն անհնար է պատկերացնել այս հաղոդրումը:

Նախագծի մասնակիցների համար արդեն ավանդույթ է դարձել Յակուբովիչին բերել բազմաթիվ նվերներ: Հիմնականում նվերների մեծ մասը պահվում են «Поле чудес»-ի թանգարանում, սակայն ի՞նչ են անում սնունդը: Յակուբովիչը լրագրողների հետ զրույցում խոստովանել է, թե ինչ է կատարվում «Поле чудес»-ի տաղավարում ամեն անգամ հաղոդրման ավարտից հետո:

«Նկարահանումների ավարտվելուն պես հանդիսատեսը լցվում է դահլիճ և «խժռում» բոլոր հյուրասիրությունները: Ես այդ ժամանակ աշխատում եմ փախչել տաղավարից: Դա պետք է տեսնել. տորթերը դնում են գրպանները… Մի անհավատալի բան է կատարվում: Ադմինիստրացիան միայն հասցնում է բղավել. «Զգույշ, չտրորե՛ք երեխաներին»»,- պատմում է Յակուբովիչը: