Ջեյմս Բոնդի մասին պատմող հերթական ֆիլմի պրեմիերան կկայանա 2020 թվականի ապրիլին:
Ֆիլմում գաղտնի գործակալին կմարմնավորի բրիտանացի սևամորթ դերասանուհի Լաշանա Լինչը:
Լաշանա Լինչը նկարահանվել է «Captain Marvel» ֆիլմում և ձեռք է բերել միլիոնավոր երկրպագուներ:
«Նա լինելու է ժամանակակից Բոնդ, ով կսիրվի երիտասարդության կողմից և ոչ մի դեպքում չի զիջի հին ու բարի Ջեյմս Բոնդին»,- ասել է Լաշանայի մասին ֆիլմի սցենարիստ Ֆիբի Ուոլլեր-Բրիջը:
Սակայն սա չի նշանակում, որ ֆիլմում երկրպագուները չեն տեսնի Բոնդին. նա կվերադառնա և կհամագործակցի սեքսուալ գործընկերուհու հետ:
Ֆիլմում հանդես են գալու Ռեյֆ Ֆայնսը, Լեա Սեյդուն, Բեն Ուիշոուն, Նաոմի Հարիսը և Ռամի Մալեքը:
Ֆիլմի ռեժիսորն է Քերի Ֆուկունագան:
31-ամյա Լաշանա Լինչն այդքան էլ սիրված չէ ռեժիսորների կողմից: Տարանտինոն նրան անվանել է անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ:
Աղջիկը երկար ժամանակ փորձլ է իքնահաստատվել ու կայանալ իր մասնագիտության մեջ, սակայն հաջողությունը նրան ժպտացել է միայն «Captain Marvel» ֆիլմում, երբ նա կատարել է օդաչուի՝ Մարիա Ռեմբոյի դերը: