Ռիհանան իր 32-ամյակը նշել է Մեքսիկայում՝ ընկերների և ընտանիքի շրջապատում (լուսանկարներ)

Հանրահայտ երգչուհի Ռիհանան երեկ՝ փետրվարի 20-ին, նշել է ծննդյան 32-ամյակը, գրում է Daily Mail-ը:

Բարբադոսցի երգչուհին իր ծննդյան տարեդարձը նշել է Մեքսիկայում՝ ընկերների և ընտանիքի անդամների շրջապատում:

Երգչուհու մտերիմների հրապարակած լուսանկարներում երևում է, որ Ռիհանան կրում է գունավոր նախշերով սպիտակ վենաշապիկ և ոսկեգույն կիպ կիսաշրջազգեստ՝ իր տեսքն ամբողջացնելով ապարանջաններով և մանյակներով:

Աղբյուրը գրում է, որ ծննդյան տոնակատարությունը մեկնարկել է դրսում մատուցվող մեծ ընթրիքով, որին հաջորդել է «պարային մեծ խնջույքը»: Ռիհանայի ծննդյան տորթը զարդարված է եղել ծիածանի երանգներով:

E! News-ի հաղորդմամբ՝ երգչուհին երեկոյի ընթացքում հիանալի տրամադրություն է ունեցել և գերազանց ժամանակ անցկացրել: