Հանրաճանաչ սուպերմոդել Ջիջի Հադիդը ֆոտոշարք է տարածել, որտեղ նա լուսանկարվել է կպչուն ժապավենով: Լուսանկարները հայտնվել են աստղի Ինստագրամի պաշտոնական էջում:
Նոր ֆոտոշարքում 24-ամյա Հադիդը անսովոր հանդերձանքով է ներկայացել i-D ամսագրի համար: Նա դարձել է նոր թողարկման գլխավոր հերոսը՝ պատմելով իր կարիերայի սկզբի մասին:
Հադիդը նկարահանվել է մուգ կապույտ փափուկ զգեստով, գոտու փոխարեն կպչուն ժապավենով և անսովոր գլխաշորով: Նաև մոդելը նկարվել է ամբողջական կտորից պատրաստված հանդերձանքով և մարմնին փաթաաթված կպչուն ժապավենով: Անսովոր լուսանկարը լրացնում է մոդելի գլխի ցանցը։