Բալետի ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովան, ով պատրաստվում է հերթական անգամ ամուսնանալ, ընկել է անմիջապես ֆոտոսեսիայի ժամանակ:
Աստղը երեկոյան սև, խորը լանջաբացվածքով զգեստով լուսանկարվելիս է եղել, երբ չի կարողացել իրեն պահել բարձրակրունկ կոշիկների վրա և ընկել է տեսախցիկների առջև:
Հատկանշական է, որ Վոլոչկովան առաջին անգամ չի ընկնում: Նա նախկինում բեմի վրա էր ընկել:
Հիշեցնենք, որ Անաստասիա Վոլոչկովան զգալիորեն նիհարել է և պնդում է, որ պատրաստվում է հարսանիքին, փոսացուի անունը պարուհին չի բացահայտում, միայն պարծենում է նրանից ստացած վարդերի շքեղ փնջերով։